17:50  ,  13 մայիսի, 2021

«Չելսին» ներկայացրել է նոր համազգեստը (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած Լոնդոնի «Չելսին» ներկայացրել է տնային խաղերի նոր համազգեստը հաջորդ մրցաշրջանի համար, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Nike ապրանքանիշի համազգեստը 1960–ականներին հայտնի օպ–արտ ոճով է։ Այն վաճառքում կհայտնվի մայիսի 20–ից։

«Չելսիի» ֆուտբոլիստները նոր համազգեստով առաջին անգամ հանդես կգան «Լեսթերի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում, որը տեղի կունենա մայիսի 15–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English