16:10  ,  13 մայիսի, 2021

«Կայսարի» մարզիչ. Կարծում եմ՝ առաջիկա խաղերում Կադիմյանը կցուցադրի լավագույն որակները

Ղազախական «Կայսարի» գլխավոր մարզիչ Սուլթան Աբիլդաևը խոսել է Հայաստանի հավաքականի թեկնածու, 28–ամյա հարձակվող Գեղամ Կադիմյանի մասին։

«Շատ հարցեր առաջացրեց մեր հայ ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը։ Տարվա սկզբնամասում նա ստացավ լուրջ վնասվածք, ինչի պատճառով չկարողացավ նորմալ մարզվել։ Այս պահին Գեղամը դեպի լավն է գնում, նա լավ մարզավիճակում է։ Կարծում եմ՝ առաջիկա խաղերում նա կցուցադրի լավագույն որակները»,– մարզիչի խոսքը մեջբերում է Kazfootball.kz–ը։

Հիշեցնենք, որ Գեղամ Կադիմյանն այս տարվա փետրվարին է տեղափոխվել «Կայսար», որի կազմում Ղազախստանը ընթացիկ առաջնությունում մասնակցել է 10 խաղի և դարձել մեկ գոլային փախանցման հեղինակ: Նրա նախորդ ակումբն էր բելառուսական «Նեմանը»: Բելառուսի ավարտված առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել էր 29 խաղի, դարձել 12 գոլի ու 6 գոլային փախանցման հեղինակ: «Նեմանում» նա լավագույնն էր «գոլ+փոխանցում» հաշվարկով, իսկ Բելառուսի առաջնության ռմբարկուների ցուցակում գրավեց երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում