15:43  ,  13 մայիսի, 2021

Միհրան Հարությունյանը, Արման Ծառուկյանը և Դավիթ Սաֆարյանը համատեղ մարզում են անցկացրել Երևանում (ֆոտո)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերում (MMA) հանդես եկող Միհրան Հարությունյանը, UFC-ի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը և ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը համատեղ մարզում են անցկացրել Երևանի Օլիմպավանում։ 

Արման Ծառուկյանը նաև Ինստագրամում լուսանկար է հրապարակել Տոկիո–2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի (57 կգ) հետ։

Միհրան Հարությունյանը նախորդ մենամարտն անցկացրել ապրիլի 6–ին Մոսկվայում՝ Eagles FC 35 մրցաշարում ժամանակից շուտ հաղթելով ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովին։

Արման Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել է հունվարին տեղի ունեցած UFC 257 մրցաշարում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ամերիկացի Մեթ Ֆրևոլային:

View this post on Instagram

A post shared by Arman Tsarukyan (@arm_011)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English