12:49  ,  13 մայիսի, 2021

Բուֆոնը` A Սերիայում 11 մետրանոց հարված հետ մղած ամենատարեց դարպասապահ

Թուրինի «Յուվենտուսից» հեռանալու մասին հայտարարած Ջանլուիջի Բուֆոնը դարձել է Իտալիայի առաջնության խաղում 11 մետրանոց հարված հետ մղած ամենատարեց դարպասապահը, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

«Սասուոլոյի» դեմ А Սերիայի 36-րդ տուրի խաղում (3:1) իտալացի դարպասապահը 11 մետրանոց հարված է հետ մղել 43 տարեկան 104 օրականում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բուֆոնը հայտնել էր, որ այս մրցաշրջանի վերջում կհեռանա «Յուվենտուսից»: 43-ամյա իտալացին «Յուվենտուսում» խաղացել է 2001-2018-ը, ինչից հետո տեղափոխվել էր ֆրանսիական ՊՍԺ: 2019-ին նա վերադարձավ իտալական ակումբ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման և բաց թողել 7 գոլ: «Յուվենտուսի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել էր, որ մտադիր է կարիերան ավարտել 2023 թվականի ամառվանից ոչ ուշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում