12:15  ,  13 մայիսի, 2021

Պաուլու Ֆոնսեկա. Պետք է վերականգնենք ուժերը, որպեսզի դերբիում հաղթենք «Լացիոյին»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 36-րդ տուրում նորընծա չեմպիոն Միլանի «Ինտերից» կրած պարտությունը 1:3 հաշվով:

«Առաջին խաղակեսում «Ինտերին» թույլ տվեցինք անցկացնել հակագրոհեր, և նրանք միանգամից գոլ խփեցին: Սակայն մեր թիմը լավ արձագանքեց և լավ անցկացրեց երկրորդ խաղակեսը՝ ստեղծելով գոլային պահեր: Արդյունքը ծանր է այն բանի համար, թե ինչ մենք արեցինք: Թիմը ցուցադրեց բնավորություն ու չէր դադարում խաղալ ու գրոհել: Հիմա պետք է վերականգնենք մեր ուժերը, իսկ հետո դերբիում հաղթենք «Լացիոյին»»,- մարզիչի խոսքը մեջբերում է RomaTV-ն:

Հիշեցնենք, որ Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայացած խաղում «Ռոմայի» միակ գոլը 31-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա Մխիթարյանը մասնակցել է 32 խաղի, դարձել 11 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English