01:27  ,  13 մայիսի, 2021

ՊՍԺ-ն եզրափակիչում է (տեսանյութ)

ՊՍԺ-ն դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը մրցեց «Մոնպելիեի» հետ։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։ Փարիզյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները՝ 6։5։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը մայիսի 13-ին կվիճարկեն «Ռումիյի Վալիերն» ու «Մոնակոն»։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 19-ին։

Ֆրանսիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Մոնպելիե» - ՊՍԺ՝ 2։2, 11մ՝ 5։6 (տեսանյութ)

Գաետան Լաբորդե, 45, Անդի Դելոր, 83 - Կիլիան Մբապե, 10, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում