23:48  ,  12 մայիսի, 2021

Հենրիխ Մխիթարյանի գոլը «Ինտերի» դեմ խաղում (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ռոման» Միլանում հյուրընկալվել է նորընծա չեմպիոն «Ինտերին» եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 1։2 հաշվով։

Հռոմեական թիմի գոլը 31-րդ րոպեին բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի փոխանցումից հետո խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)։ Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում