22:55  ,  12 մայիսի, 2021

«Սեւիլիան» ուժեղ էր «Վալենսիայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36–րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց «Վալենսիային»։ Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

«Սեւիլիայի» հաղթական գոլը 66–րդ րոպեին խփեց մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն–Նեսիրին։

«Սեւիլիան» (36 խաղ) 74 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալից» (35 խաղ)։ «Վալենսիան» (36 խաղ) 14–րդն է՝ 39 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 36–րդ տուր

«Սեւիլիա» – «Վալենսիա»՝ 1։0 (տեսանյութ)

Յուսեֆ Էն–Նեսիրի, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով