23:28  ,  12 մայիսի, 2021

«Արսենալն» ու «Տոտենհեմը» հետաքրքրված են «Լիոնի» խաղացողի ծառայություններով

Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը» մտադիր են ամռանը ուժեղացնել պաշտպանության գիծը։ Երկու ակումբներն էլ հետաքրքրված են ֆրանսիական «Լիոնի» եւ Դանիայի հավաքականի 24–ամյա խաղացող Յոակիմ Անդերսենի ծառայություններով, հաղորդում է բրիտանական The Telegraph–ը։

«Արսենալի» մարզչական շտաբն ու ղեկավարությունը Անդերսենին համարում են փոխարինող բրազիլացի կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսին, որի պայմանագիրն ավարտվում է ամռանը։

«Տոտենհեմը» եւս հրաժեշտ է տալու պաշտպաններից մեկին։

«Լիոնը» պատրաստ է քննարկել 20 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ։

Ընթացիկ մրցաշրջանում Անդերսենը վարձակալությամբ հանդես է գալիս «Ֆուլհեմում», որն Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 29 հանդիպման եւ խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English