22:15  ,  12 մայիսի, 2021

Եվրո–2020–ի ֆավորիտները՝ Ռոբերտո Մանչինիի վարկածը

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կանխատեսում է արել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո–2020) ֆավորիտների վերաբերյալ։ Պայմանը եղել է, որ իտալացի մասնագետը չի նշի Իտալիայի հավաքականը։

Մանչինիի կարծիքով՝ Եվրոպայի չեմպիոն դառնալու ամենամեծ շանսն ունի Ֆրանսիայի հավաքականը։ Երկրորդ ֆավորիտը Անգլիայի հավաքականն է, երրորդը՝ Բելգիայի հավաքականը։

Եվրո–2020–ը կանցկացվի հունիսի 11–ից հուլիսի 11–ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով