16:22  ,  12 մայիսի, 2021

Մենդեշը Ռոնալդուին առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին»

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեմ չէ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:

Libero-ի համաձայն՝ 36-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը կապ է հաստատել անգլիական ակումբի հետ և առաջարկել վերադարձնել նրան: Մենդեշը հայտնել է, որ Ռոնալդուն պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով:

«Յուվենտուսի» հետ Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 31 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2003-2009-ը: Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 27 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English