17:12  ,  12 մայիսի, 2021

Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել Ֆերեյրային

UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը հայտնել է բրազիլացի Կարլոս Դիեգո Ֆերեյրայի հետ մենամարտելու պատրաստակամություն:

«Կարծում եմ՝ նա դեռ փորձություն է դիվիզիոնի բոլոր անդամների համար: Ամեն դեպքում, երկու անընդմեջ պարտություններից հետո ժամանակն է պաշտպանել վարկանիշը: Ե՞րբ ես պատրաստ, Դիեգո Ֆերեյրա: Ես թույլ կտամ քեզ ընտրել մենամարտի օրը»,- սոցցանցերում գրել է հայ մարտիկը:

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել է հունվարին տեղի ունեցած UFC 257 մրցաշարում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ամերիկացի Մեթ Ֆրևոլային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում