15:07  ,  12 մայիսի, 2021

Վիրջիլ վան Դեյկը չի մասնակցի Եվրո-2020-ին

Անգլիական «Լիվերպուլի» և Հոլանդիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը չի մասնակցի Եվրո-2020-ին: Այդ մասին 29-ամյա ֆուտբոլիստը հայտնել է մամուլի ծառայության հետ զրույցում:

Ծնկահոդի ծանր վնասվածքի պատճառով Վան Դեյկը խաղադաշտից բացակայում է հեկտեմբերից: Նա վնասվածքը ստացել էր «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության խաղում (2։2) մրցակցի դարպասապահ Ջորդան Պիկֆորդի հետ բախման հետևանքով։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին մասնակցել է 5 հանդիպման, խփել 1 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English