13:41  ,  12 մայիսի, 2021

Վարազդատ Հարոյանը կարող է տեղափոխվել «Կադիս»

Ղազախական «Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի Լա Լիգայում:

Ղազախ լրագրող Այդին Կոժախմետը սոցցանցերում հայտնել է, որ Հարոյանը կարող է համալրել իսպանական «Կադիսը», որը 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբներից ամենաշատն է ցանկանում ձեռք բերել նրան:

«Այդպիսի առաջարկներից չեն հրաժարվում, այդ պատճառով «Աստանային» դժվար թե հաջողվի պահպանել իր պաշտպանին: Ակումբն արդեն սկսել է փոխարինող փնտրել Վատոյին: Եթե տրանսֆերը կայանա, Հարոյանը կդառնա երրորդ ֆուտբոլիստը, որն «Աստանայից» տեղափոխվում է Իսպանիայի առաջնություն»,- գրել է Այդին Կոժախմետը:

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը ձմռանը հեռացել էր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող ռուսական «Տամբովից» և փետրվարին տեղափոխվել «Աստանա»: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո:

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ պաշտպանը մասնակցել է 8 խաղի և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017) ու Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում