13:14  ,  12 մայիսի, 2021

«Բարսելոնան» բանակցություններ է սկսել Բուֆոնի հետ

Թուրինի «Յուվենտուսից» հեռանալու մասին հայտարարած Ջանլուիջի Բուֆոնը կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»:

Footmercato-ի համաձայն՝ «Բարսելոնան» բանակցություններ է սկսել Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահի հետ:

Ավելի վաղ Բուֆոնը հայտնել էր, որ այս մրցաշրջանի վերջում կհեռանա «Յուվենտուսից»: 43-ամյա իտալացին «Յուվենտուսում» խաղացել է 2001-2018-ը, ինչից հետո տեղափոխվել էր ֆրանսիական ՊՍԺ: 2019-ին նա վերադարձավ իտալական ակումբ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման և բաց թողել 7 գոլ: «Յուվենտուսի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել էր, որ մտադիր է կարիերան ավարտել 2023 թվականի ամառվանից ոչ ուշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English