00:38  ,  12 մայիսի, 2021

«Նապոլիի» հաղթանակը՝ 5։1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Ուդինեզեի» հետ։ Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմն առավելության հասավ 5։1 հաշվով։

«Նապոլիի» կազմում աչքի ընկան լեհ հարձակվող Պյոտր Զելինսկին, իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը, մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոն, իտալացի պաշտպան Ջովանի Դի Լորենցոն եւ իտալացի հարձակվող Լորենցո Ինսինիեն։

«Նապոլին» 73 միավորով երկրորդ տեղում է, «Ուդինեզեն» 12-րդն է՝ 40 միավոր։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Նապոլի» - « Ուդինեզե»՝ 5։1 (տեսանյութ)

Պյոտր Զելինսկի, 28, Ֆաբիան Ռուիս, 31, Իրվին Լոսանո, 56, Ջովանի Դի Լորենցո, 66, Լորենցո Ինսինիե, 90+1 – Ստեֆանո Օկակա, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով