17:15  ,  11 մայիսի, 2021

«Ռեալի» առանցքային խաղացողներից մեկը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով դուրս մնացել պայքարից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստը ոսկրային խնդիր ունի սրունքի հատվածում: Չի բացառվում, որ նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:

Իսպանիայի առաջնության վերջին 3 տուրերում «Ռեալը» մրցելու է «Գրանադայի», Բիլբաոյի «Աթլետիկի» ու «Վիլյառեալի» հետ: Իպանիայի ընթացիկ առաջնությունում Մենդին մասնակցել է 26 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում