14:41  ,  11 մայիսի, 2021

Մեկնարկել է Հայաստանի գավաթի եզրափակիչի տոմսերի վաճառքը

Մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի տոմսերի վաճառքը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղում Հյուսիային և Հարավային տրիբունաների տոմսերի գինը 300 դրամ է, Արևելյան տրիբունայինը՝ 500, իսկ Արևմտյանինը՝ 1000:

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի հաղթողի կոչումը մայիսի 15-ին կվիճարկեն Երևանի «Արարատը» և «Ալաշկերտը»: Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոան» կիսաեզրափակիչում պարտվել էր «Ալաշկերտին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս