13:55  ,  11 մայիսի, 2021

Էդմեն Շահբազյանի մենամարտի օրը փոխվել է

UFC-ի մարտիկներ Էդմեն Շահբազյանի և շվեդ Ջեկ Հերմանսոնի միջև մենամարտի օրը փոխվել է: Նրանք պետք է հանդիպեին մայիսի 15-ին կայանալիք UFC 262 մրցաշարում, սակայն մենամարտն անհայտ պատճառներով տեղափոխվել է:

Շահբազյանը և Հերմանսոնը կհանդիպեն մայիսի 22-ին կայանալիք UFC Fight Night երեկոյի ընթացքում: Այդ մասին ամերիկահայ մարտիկը հայտնել է սոցցանցերում:

«Կարծում եմ՝ մենք կսպասենք ևս մեկ շաբաթ: Մայիսի 22-ին մենք կվերադառնաք: Վերադարձ Լաս Վեգաս»,- գրել է Էդմեն Շահբազյանը:

Հիշեցնենք, որ 23-ամյա Շահբազյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2020-ի օգոստոսին՝ նոկաուտով պարտվելով ամերիկացի Դերեկ Բրունսոնին: Խառը մենամարտերում անցկացրած 12 հանդիպումներում նա տարել 11 հաղթանակ ու կրել մեկ պարտություն:

32-ամյա Ջեկ Հերմանսոնը խառը մենամարտերում անցկացրել է 27 հանդիպում, տարել 21 հաղթանակ ու կրել 6 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում