22:11  ,  10 մայիսի, 2021

ՉԼ–ի եզրափակիչը Ստամբուլից կարող է տեղափոխվել Լիսաբոն կամ Լոնդոն

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը Ստամբուլից կարող է տեղափոխվել Լոնդոն կամ Լիսաբոն, հաղորդում է ESPN–ը։ Տեղափոխումը կարող է հիմնավորվել Թուրքիայում կորոնավիրուսի ահագնացող տարածումով։ ՈւԵՖԱ–ն որոշումը կընդունի առաջիկա 24 ժամում։

Մյուս թեկնածուն Լիսաբոնն է, քանի որ Պորտուգալիան Մեծ Բրիտանիայի կառավարության «կանաչ ցուցակում» է, ինչը հեշտացնում է բրիտանացիների ճամփորդությունն այդ երկիր կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

Թուրքիան Մեծ Բրիտանիայի կառավարության «կարմիր ցուցակում» է, ինչը պարտադրում է այդ երկրից վերադարձած բրիտանացիներին 10 օր մնալ կարանտինում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում