20:50  ,  10 մայիսի, 2021

«Արարատն» ու «Ալաշկերտը» գոլ չխփեցին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 23–րդ տուրում հանդիպեցին առաջատարներ «Ալաշկերտն» ու «Արարատը»։ Վազգեն Սարգյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված խաղում գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

«Ալաշկերտը» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Արարատը» 1 միավոր է հետ եւ երկրորդն է։ Երկու թիմերն էլ անցկացրել են 20 հանդիպում։

Հայաստանի առաջնություն, 23–րդ տուր

«Արարատ» – «Ալաշկերտ»՝ 0։0

Հեռացում՝ Միհայլո Յովանովիչ («Ալաշկերտ»), 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում