00:52  ,  10 մայիսի, 2021

«Ռեալը» Ազարի գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից «Սեւիլիայի» հետ խաղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց «Սեւիլիային»։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

Հյուրերն առաջինը հասան հաջողության։ 22-րդ րոպեին հաշիվը բացեց «Սեւիլիայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդոն։ 67-րդ րոպեին «Ռեալից» հավասարությունը վերականգնեց իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն։ Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմի երկրորդ գոլը 78-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը։ Արքայական ակումբին պարտությունից փրկեց բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի գոլը ավելացված վերջին րոպեին։

«Ռեալը» 75 միավորով հավասարվեց «Բարսելոնային» եւ երկրորդն է։ «Սեւիլիան» 71 միավորով չորրորդ տեղում է։ Առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն» է՝ 77 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ռեալ» - «Սեւիլիա»՝ 2։2 (տեսանյութ)

Մարկո Ասենսիո, 67, Էդեն Ազար, 90+4 - Ֆերնանդո, 22, Իվան Ռակիտիչ, 78, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ