00:39  ,  10 մայիսի, 2021

«Յուվենտուս» - «Միլան»՝ 0։3 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց «Միլանի» հետ եւ պարտություն կրեց 0։3 հաշվով։

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին իսպանացի հարձակվող Բրաիմ Դիասի, խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչի եւ անգլիացի պաշտպան Ֆիկայո Տոմորիի գոլերը։

«Միլանը» 72 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Ատալանտային» եւ երրորդն է։ «Յուվենտուսը» 69 միավորով 5-րդն է եւ 1 միավոր հետ է չորրորդ տեղում գտնվող «Նապոլիից»։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Յուվենտուս» - «Միլան»՝ 0։3 (տեսանյութ)

Բրաիմ Դիաս, 45+1, Անտե Ռեբիչ, 78, Ֆիկայո Տոմորի, 82

Չիրացրած 11մ՝ Ֆրանկ Կեսիե («Միլան»), 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով