23:52  ,  9 մայիսի, 2021

«Արսենալի» հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալեց «Վեստ Բրոմվիչին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

«Արսենալի» կազմում աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Էմիլ Սմիթը, կոտդիվուարցի հարձակվող Նիկոլյա Պեպեն եւ բրազիլացի հարձակվող Վիլիանը։

«Արսենալը» 52 միավորով 9-րդ տեղում է, «Վեստ Բրոմվիչը» նախավերջինն է՝ 26 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Արսենալ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 3։1 (տեսանյութ)

Էմիլ Սմիթ, 29, Նիկոլյա Պեպե, 35, Վիլիան, 90 - Մատեուս Պերեյրա, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում