19:14  ,  9 մայիսի, 2021

Լյուիս Հեմիլթոնը՝ Իսպանիայի Մեծ մրցանակի հաղթող

«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ, չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի Մեծ մրցանակը։

Երկրորդ տեղը գրավեց «Ռեդ Բուլի» հոլանդացի ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը, որը անվադողերի մաշվածության հետեւանքով վերջնագծի մոտ առաջատարի դիրքից նահանջեց երկրորդ տեղ։ Հեմիլթոնը 5-րդ անգամ անընդմեջ հաղթեց Բարսելոնայում։

Ֆորմուլա-1Իսպանիայի Մեծ մրցանակ 

  1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)
  2. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +15,841
  3. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +26,610
  4. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +54,616
  5. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ») +1.03,671
  6. Դանիել Ռիկարդո («Մաքլարեն») +1.13,768
  7. Կառլոս Սայնս («Ֆերարի») +1.14,670
  8. Լանդո Նորիս («Մաքլարեն») +1 շրջան
  9. Էստեբան Օկոն («Ալպին») +1 շրջան
  10. Պիեր Գասլի («Ալֆա Տաուրի») +1 շրջան

Ընդհանուր հաշվոր 

  1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 94 միավոր
  2. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 80
  3. Վալտերի Բոտաս («Մերսեդես»)՝ 47
  4. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ 41
  5. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 40
  6. Սերխիո Պերես («Ռեդ  Բուլ»)՝ 32
  7. Դանիել Ռիկարդո («Մաքլարեն»)՝ 24
  8. Կառլոս Սայնս («Ֆերարի»)՝ 20
  9. Էստեբան Օկոն («Ալպին»)՝ 10
  10. Պիեր Գասլի («Ալֆա Տաուրի»)՝ 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում