19:02  ,  9 մայիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» կամային հաղթանակը՝ 3։1 (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Աստոն Վիլայի» հետ։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 3։1 հաշվով։

24-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի հարձակվող Բերտրան Տրաորեն (Բուրկինա Ֆասո)։

52-րդ րոպեի «Մանչեսթեր Յունայթեդից» 11 մետրանոցը հստակ իրացրեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը՝ վերականգնելով հավասարությունը։ 4 րոպե անց անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը խփեց հյուրերի երկրորդ գոլը։ 87-րդ րոպեին մանչեսթերյան թիմի առավելությունը մեծացրեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին։

«Մանչեսթեր Յունայթեդը» (34 խաղ) 70 միավորով երկրորդն է եւ 10 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (35 խաղ)։ Երրորդ տեղում ընթացող «Չելսին» (35 խաղ) ունի 64 միավոր։ «Աստոն Վիլան» (34 խաղ) 11-րդն է՝ 48 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3 (տեսանյութ)

Բերտրան Տրաորե, 24 - Բրունու Ֆերնանդեշ, 52, 11մ, Մեյսոն Գրինվուդ, 56, Էդինսոն Կավանի, 87

Հեռացում՝ Օլի Ուոթքինս («Աստոն Վիլա»), 89, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով