18:51  ,  9 մայիսի, 2021

«Ատալանտան» հաղթեց 5։2 հաշվով եւ երկրորդն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվեց «Պարմային» եւ հաղթանակ տարավ 5։2 հաշվով։

12-րդ րոպեին աչքի ընկավ հյուրերի ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին։ 52-րդ րոպեին իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց իտալացի կիսապաշտպան Մատեո Պեսինան։ 77-րդ րոպեին «Ատալանտայի» երրորդ գոլը խփեց կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը, որը 86-րդ րոպեին ձեւակերպեց դուբլ։ Ավելացված ժամանակում հյուրերի 5-րդ գոլը խփեց ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը։

Դաշտի տերերից գոլ խփեցին արգենտինացի կիսապաշտպան Խուան Բրունետան եւ շվեյցարացի կիսապաշտպան Սիմոն Զոմը։

«Ատալանտան» 72 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր առաջ է երրորդ տեղում ընթացող «Նապոլիից»։ «Պարման» 20 միավորով նախավերջին տեղում է եւ դուրս կման Ա Սերիայից։ «Ինտերն» արդեն ապահովել է չեմպիոնությունը՝ 85 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Պարմա» - «Ատալանտա»՝ 2։5 (տեսանյութ)

Խուան Բրունետա, 78, Սիմոն Զոմ, 88 - Ռուսլան Մալինովսկի, 12, Մատեո Պեսինա, 52, Լուիս Մուրիել, 77, 86, Ալեքսեյ Միրանչուկ, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում