20:15  ,  9 մայիսի, 2021

Սերխիո Ռամոսը վնասվածքի պատճառով չի խաղա «Սեւիլիայի» դեմ

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ձախ ազդրի մկանային վնասվածքի պատճառով չի մասնակցի «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 9-ին։ Նա բացակայում է ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ներկայացրած հայտացուցակից։

Ամենայն հավանականությամբ, 35-ամյա իսպանացի պաշտպանի համար ակումբային մրցաշրջանն ավարտված է, հաղորդում է իսպանական AS-ը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռամոսը մասնակցել է 15 հանդիպման, խփել 2 գոլ։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Երկարաձգման վերաբերյալ համաձայնություն կողմերը դեռ չունեն։

«Ռեալ» - «Սեւիլիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում