16:35  ,  9 մայիսի, 2021

Իտալիայի առաջնություն․ «Ռոմայի» հայտացուցակը

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ռոման» մայիսի 9-ին տանը կմրցի «Կրոտոնեի» հետ։

Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ներկայացրել է կազմը, որը պատրաստ է առաջիկա խաղին։ Կազմում ընդգրկվել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ռոմա» - «Կրոտոնե» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում