17:38  ,  9 մայիսի, 2021

Զիդանը ցանկանում է գլխավորել «Յուվենտուսը»

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է ամռանը հեռանալ Արքայական ակումբից եւ գլխավորել Թուրինի «Յուվենտուսը», որն իտալացի Անդրեա Պիրլոյի ղեկավարությամբ անցկացնում է անհաջող մրցաշրջան, հաղորդում է Tuttosport-ը։ Զիդանը «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է եղել 1996-2001 թվականներին։

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում չկարողացավ հաղթահարել Լոնդոնի «Չելսիի» արգելքը, սակայն պահպանում է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու հնարավորություն։

«Յուվենտուսը» 69 միավորով Իտալիայի առաջնության չորրորդ տեղում է եւ պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։ Չեմպիոնի տիտղոսն արդեն ապահովել է Միլանի «Ինտերը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս