14:25  ,  9 մայիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր է առաջարկել Էդինսոն Կավանիին

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ։ Անգլիական ակումբը 34-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է նոր պայմանագիր շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ վարձատրությամբ, հաղորդում է բրիտանական The Sun-ը։

Կավանիի գործող պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Կավանին 2020թ․ հոկտեմբերին է ազատ գործակալի կարգավիճակում միացել «Մանչեսթեր Յունայթեդին», որի կազմում մասնակցել է 34 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում