13:34  ,  9 մայիսի, 2021

Կլոպ․ Բարդ կլինի, բայց «Լիվերպուլը» դեռ պայքարում է լավագույն քառյակ մտնելու համար

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած 2։0 հաշվով հաղթանակից հետո «Լիվերպուլի» գերմանացի գլխաոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր ղեկավարած թիմը դեռ շարունակում է պայքարը լավագույն քառյակում լինելու համար։

«Լավ խաղ ստացվեց, բայց բարդ էր։ Համառ աշխատանքի շնորհիվ խփեցինք առաջին գոլը։ Մրցակիցը պահեր ուներ հակագրոհներից հետո, բայց Ալիսոնը հրաշալի խաղաց։ Երկրորդ խաղակեսում «Սաութհեմփթոնը» ճնշում էր գործադրում։ Մեզ հաջողվեց պահել հաղթանակը, ինչը այս մրցաշրջանում այդքան էլ հաճախ չէր լինում։  

Մենք շարունակում ենք մասնակցել քառյակում լինելու համար։ Դա բարդ է, բայց անհնար չէ։ «Լիվերպուլը» կձգտի առավելագույնին մնացած հանդիպումներում»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլը» 34 խաղից հետո 57 միավորով 6-րդ տեղում է եւ 6 միավոր հետ է չորրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիից», որն անցկացրել է 35 հանդիպում։ Հաջորդ խաղում «Լիվերպուլը» մայիսի 13-ին կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ