11:22  ,  9 մայիսի, 2021

«Յուվենտուս» - «Միլան»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում կընդունի «Միլանին»։ Բուքմեյքերները կանխատեսում են դաշտի տերերի հաղթանակը։ «Յուվենտուսի» հաղթանակի գործակիցը 1․75 է։ «Միլանի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4․50 գործակցով, ոչ ոքին՝ 3․90։

«Յուվենտուսն» ու «Միլանն» ունեն 69-ական միավոր եւ չորրորդ ու 5-րդ տեղերում են։  69 միավոր ունի նաեւ երրորդ տեղում ընթացող «Ատալանտան»։ Երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» վաստակել է 70 միավոր։ Չեմպիոնի տիտղոսն ապահովել է «Ինտերը»՝ 85 միավոր։

Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Իտալիայի առաջնության առաջին շրջանում։ Հունվարի 6-ին տեղի ունեցած խաղում «Միլանը» տանը «Յուվենտուսին» պարտվել է 1։3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում