21:55  ,  8 մայիսի, 2021

«Ինտերը» խփեց 5 գոլ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 35-րդ տուրում առաջատար «Ինտերը» սեփական խաղադաշտում 5:1 հաշվով ուժեղ գտնվեց «Սամպդորիայից»: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն A Սերիայում անպարտելի շարքը հասցրեց 14 հանդիպման և սահմանեց ակումբային ռեկորդ: «Ինտերից» առաջին խաղակեսում 10 րոպեի ընթացքում դուբլի հեղինակ դարձավ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը:

Ժամանակից շուտ չեմպիոնի տիտղոսն ապահոված «Ինտերը» հավաքեց 85 միավոր և 10 միավոր առաջ անցավ երկրորդ տեղ բարձրացած «Նապոլիից»:

Հիշեցնենք, որ «Ինտերը» նախորդ տուրի արդյունքում էր ապահովել չեմպիոնի տիտղոսը: Միլանյան ակումբը պատմության մեջ 19-րդ անգամ է դարձել Իտալիայի չեմպիոն: Նախորդ անգամ «Ինտերն» Իտալիայի առաջնությունում հաղթել էր 2009/2010 մրցաշրջանում:

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ինտեր» - «Սամպդորիա»՝ 5:1 (տեսանյութ)

Ռոբերտո Գալյարդինի, 4, Ալեքսիս Սանչես, 26, 36, Անդրեա Պինամոնտի, 61, Լաուտարո Մարտինես, 70 (11մ) – Բալդե Կեյտա, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ