23:17  ,  8 մայիսի, 2021

Ստեփան Օգանեսյանը` դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (Ֆուտբոլի ազգային լիգա) 41-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմը տանը 4:2 հաշվով հաղթել է Յարոսլավլի «Շիննիկին»:

Մոսկովյան ակումբի կազմում դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ռուսաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանը: 19-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել 31-րդ ու 89-րդ րոպեներին և ընթացիկ մրցաշրջանում գոլերի թիվը հասցրել 8-ի: Նա կատարել է նաև 9 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում