21:03  ,  8 մայիսի, 2021

Վարազդատ Հարոյանը և Տիգրան Բարսեղյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Աստանայի» ու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը և Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել են Ղազախստանի առաջնության 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Լավագույններին ընտրել է Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան:

«Ակտոբեի» դեմ հաղթական խաղում (2:0) Հարոյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման և կատարել գոլային փոխանցում: Նա մասնակցել էր նաև մյուս գոլի գրոհին և Instat-ի վարկածով ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Տիգրան Բարսեղյանը մեկնարկային կազմում խաղացել էր 85 րոպե և ստացել նաև դեղին քարտ: Երևանի «Փյունիկի» և «Ուրարտուի» նախկին պաշտպան Արմեն Մանուչարյանն «Ակտոբեի» կազմում անցկացրել էր ամբողջ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում