19:45  ,  8 մայիսի, 2021

«Նապոլին» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սպեցիայի» նկատմամբ: Նեապոլցիներից դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը:

Այս հաղթանակից հետո Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը հավաքեց 70 միավոր և ժամանակավորապես բարձրացավ երկրորդ տեղ:

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Սպեցիա» - «Նապոլի»՝ 1:4 (տեսանյութ)

Ռոբերտո Պիկոլի, 64 – Պիոտր Զելինսկի, 15, Վիկտոր Օսիմհեն, 23, 44, Իրվինգ Լոզանո, 79

«Ուդինեզե» - «Բոլոնիա»՝ 1:1 (տեսանյութ)

Ռոդրիգո Դե Պաուլ, 23 – Ռիկարդո Օրսոլինի, 83 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում