14:22  ,  8 մայիսի, 2021

«Բորդոն» հետաքրքրված է Միշել Տեր-Զաքարյանի ծառայություններով

Ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին հայտարարած Միշել Տեր-Զաքարյանի ծառայություններով հետաքրքրված է «Բորդոն», հայտնում է Lequipe-ը:

Նշվում է, որ 58-ամյա մասնագետը ցանկանում է գլխավորել եվրագավաթներում հանդես եկող ակումբ: Նա պատրաստ է աշխատել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ այլ երկրներում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստն օրեր առաջ հայտարարել էր, որ այս մրցաշրջանի վերջում կհեռանա «Մոնպելյեից», որը գլխավորում է 2017 թվականից: Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրից հետո թիմը 47 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Բորդոն» 15-րդն է:

Միշել Տեր-Զաքարյանի պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա «Մոնպելյեում» խաղացել է 1988-1998-ը, իսկ Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 1996-1997-ը: Տեր-Զաքարյանը մարզչական կարիերան 1998-ին սկսել է հենց «Մոնպելյեում»՝ 8 տարի աշխատելով երկրորդ և երրորդ թիմերում: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև ֆրանսիական «Նանտը», «Կլերմոնը» և «Ռեյմսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում