11:11  ,  8 մայիսի, 2021

Արթուր Ավագիմյանի գոլը վերջին վայրկյաններին «Չեռնոմորեցին» փրկել է պարտությունից

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջին դիվիզիոնի 25-րդ տուրում Օդեսայի «Չեռնոմորեցը» 1:1 հաշվով է ավարտել «Նիկոլաևի» հետ արտագնա հանդիպումը:

«Չեռնոմորեցի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է հայ կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը, որն ավելացված ժամանակի երրորդ րոպեին խփել է հյուրերի պատասխան գոլը:

Ուկրաինայի առաջին լիգայի ընթացիկ առաջնությունում 24-ամյա Ավագիմյանը մասնակցել է 22 խաղի և դարձել է 5 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: «Չեռնոմորեցը» 52 միավորով երկրորդ տեղում է և 3 միավոր է հետ առաջատար «Վերեսից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում