12:40  ,  8 մայիսի, 2021

«Բարսելոնա» - «Աթլետիկո». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» կընդունի առաջատար Մադրիդի «Աթլետիկոյին», որին զիջում է 2 միավոր:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում կատալոնացիներին, որոնց հաղթանակը միջինը գնահատում են 1.75 գործակցով: Դիեգո Սիմեոնեի թիմի հաղթանակը ստացել է 4.50 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.80:

Մայիսի 8-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 18:15-ին: «Աթլետիկոն» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 76 միավորով, իսկ «Բարսելոնան» ունի 74 միավոր և Մադրիդի «Ռեալի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում