23:45  ,  7 մայիսի, 2021

Ռաուլը՝ «Այնտրախտի» գլխավոր մարզիչի թեկնածու

Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է, հաղորդում է Goal.com–ը։

Գերմանական ակումբի ղեկավարությունը բանակցել է 43–ամյա իսպանացի մասնագետի ներկայացուցիչների հետ։ Հետագա բանակցությունները հետաձգվել են մինչեւ մրցաշրջանի ավարտը։

Ռաուլն այժմ Արքայական ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչն է։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Այնտրախտը» 31 խաղից հետո 56 միավորով չորրորդ տեղում է։ Թիմի գլխավոր մարզիչ Ադի Հյուտերն ամռանը կլքի պաշտոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English