21:50  ,  7 մայիսի, 2021

Կուման. Չեմ կարծում, որ «Աթլետիկոյի» հետ հանդիպումը կվճռի չեմպիոնության հարցը

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ առաջիկա դիմակայությունից իր սպասելիքների մասին։ Թիմերը կհանդիպեն Իսպանիայի առաջնության 35–րդ տուրում։

«Մրցելու են երկու շատ ուժեղ թիմեր։ Չենք կարող համեմատվել, քանի որ թիմերն ունեն տարբեր խաղաոճեր, հաղթանակի հասնելու տարբեր մեթոդներ։ Մենք պետք է լինենք ուժեղ ու արդյունավետ, վերահսկենք գնդակը։

Մրցաշրջանի ընթացքում լինում են վերելքներ եւ անկումներ։ Մենք վաստակել ենք այնքան միավոր, ինչքանի արժանի ենք։ Մի քանի ամիս առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ այսքան միավոր կունենանք։

Մենք պետք է լինենք հոգեբանորեն ուժեղ եւ լավ խաղալ։ Մենք վստահ ենք, որ լավ հանդես կգանք «Աթլետիկոյի» դեմ, բայց չեմ կարծում, որ այս հանդիպումը կվճռի չեմպիոնության հարցը»,– Կումանի խոսքը մեջբերում է AS–ը։

«Բարսելոնա» – «Աթլետիկո» հանդիպումը տեղի կունենա մայիսի 8–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։15–ին։ «Աթլետիկոն» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալն» ու «Բարսելոնան» ունեն 74–ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում