20:52  ,  7 մայիսի, 2021

Կլոպ. Ամենատհաճը կլինի Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելը

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին։

«Ակնհայտ է, որ Չեմպիոնների լիգայում հանդես գալը կարեւոր է երկրպագուների եւ ակումբի ֆինանսական բաղադրիչի տեսանկյունից։ Ամենատհաճը կլինի Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելը։ Բայց չեմ կարծում, որ դա շատ կփոխի ակումբի ֆինանսական դրությունը, որն առանց այդ էլ ծանր է։ Ֆուտբոլը ծանր խաղ է»,– Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Պրեմիեր լիգայի 35–րդ տուրում «Լիվերպուլը» մայիսի 8–ին կընդունի «Սաութհեմփթոնին»։

Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» 33 խաղում վաստակել է 54 միավոր եւ 7–րդ տեղում է՝ չորրորդ տեղում ընթացող «Չելսիից» հետ մնալով 7 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում