21:09  ,  7 մայիսի, 2021

«Ռեալը» պատրաստ է 50 միլիոն եվրոյով վաճառել Էդեն Ազարին

Մադրիդի «Ռեալը» տրանսֆերի է հանել 30–ամյա բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին եւ կքննարկի 50 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ, հաղորդում է ABC–ն։

Արքայական ակումբի երկրպագուները քննադատել էին Ազարին, որը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Չելսիից» կրած 0։2 հաշվով պարտությունից հետո ծիծաղելով շնորհավորել էր նախկին ակումբակիցներին եզրափակիչ դուրս գալու առթիվ։ Ազարը ներողություն էր խնդրել «Ռեալի» ֆանատներից իր վարքի համար։

2019 թվականին «Ռեալը» Ազարի համար «Չելսիին» վճարել էր 115 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է 11 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում