20:10  ,  7 մայիսի, 2021

Հայաստանի մարմնամարզիկների թիմը հաղթել է «Քութաիսի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» մրցաշարում (ֆոտո)

«Քութաիսի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» խորագրով միջազգային մրցաշարում Հայաստանի երիտասարդների՝ տղաների հավաքականը թիմային հաշվարկում գրավել է  առաջին տեղը, երկրորդը Լեհաստանի թիմն էր, երրորդը՝ Բելառուսի թիմը, հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Բազմամարտում հաղթող է դարձել Համլետ Մանուկյանը (մարզիչ՝ Հայկ Նազարյան), երկրորդ տեղը զբաղեցրել է Մամիկոն Խաչատրյանը (մարզի՝ Արտակ Այդինյան), երրորդ տեղը՝ Բելառուսի ներկայացուցիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում