19:11  ,  7 մայիսի, 2021

Հայաստանի թիավարները մեկնում են օլիմպիական վարկանիշային մրցաշարերի

Հայաստանի ներկայացուցիչները մայիսի 12-13–ին կմասնակցեն Հունգարիայի Ցեգետ քաղաքում անցկացվելիք թիավարության բայդարկա և կանոե մրցաձևերի օլիմպիական վարկանիշային մրցաշարին, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Մինչեւ այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիան եվրոպական երկրների մարզիկների համար մայիսի 8–ից  կկազմակերպի ուսումնամարզական հավաք: Հայաստանից կմասնակցեն մեկտեղանոց կանոեի  ներկայացուցիչ Արա Վիրաբյանը, բայդարկավարներ Էդգար Թությանը և Վլադիմիր Ալավերդյանը: Նրանց մայիսի 11–ին կմիանան բայդարկավար Ռադե Պեդիչը (ծնվել, մեծացել  և ապրում  է Երևանում) և ավագ մարզիչ Մարտիրոս Շահվալադյանը:  

Օլիմպիական ուղեգիր կստանան առաջին քառյակներում տեղ գրաված թիավարները:

Վարկանիշային մրցաշարի ավարտից հետո Ցեգետ քաղաքում Հայաստանի պատվիրակները կմասնակցեն մայիսի 15–ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

Հունգարիայից Արա Վիրաբյանը եւ Էդգար Թությանը  մարզիչ Շահվալադյանի հետ  կմեկնեն  Բառնաուլ, որտեղ անցկացվելիք վարկանիշային մրցաշարում դարձյալ կմրցեն օլիմպիական ուղեգրերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում