18:50  ,  7 մայիսի, 2021

Գվարդիոլա. Միշտ ասել եմ, որ հաղթանակը Պրեմիեր լիգայում ավելի նշանակալի նվաճում է

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ավելի կարեւոր է համարում չեմպիոնությունն Անգլիայում, քան Չեմպիոնների լիգայի գավաթը։

«Միշտ ասել եմ, որ հաղթանակը Պրեմիեր լիգայում ավելի նշանակալի նվաճում է։ ֆինանսական տեսանկյունից ակումբներին կարեւոր է նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Պրեմիեր լիգայում մեզ մնացել է չորս հանդիպում։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվաճենք տիտղոսը»,– Գվարդիոլայի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի առաջնության 35–րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մայիսի 8–ին կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ։ Այս ակումբները մայիսի 29–ին Ստամբուլում կվիճարկեն Չեմպիոնների լիգայի գավաթը։

Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթին» 13 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում