18:13  ,  7 մայիսի, 2021

Մոուրինյոն «Ռոմային» ներկայացրել է Ջեկոյի փոխարինողի թեկնածուներին

Հաջորդ մրցաշրջանից իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում կազմում թողնել հարձակվող Էդին Ջեկոյին։ Պորտուգալացի մասնագետը հռոմեական ակումբի ղեկավարությանը ներկայացրել է բոսնիացի ֆուտբոլիստի փոխարինողի թեկնածուներին, հաղորդում է Corriere dello Sport–ը։

Մոուրինյոն դիտարկում է իտալացի Անդրեա Բելոտիի («Տորինո») եւ արգենտինացի Մաուրո Իկարդիի (ՊՍԺ) թեկնածությունները։

Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել նաեւ ֆրանսիական «Լիլի» պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանշեշին։

58–ամյա Մոուրինյոն հուլիսին «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English