16:52  ,  7 մայիսի, 2021

«Ուրարտուն» բաց թողեց հաղթանակը Գյումրիում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 22-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» 1:1 հաշվով ավարտեց Գյումրիի «Շիրակի» հետ արտագնա հանդիպումը:

Առաջին խաղակեսից հետո երևանյան ակումբը հաշվի մեջ առջևում էր Կոնգոյի ԴՀ-ն ներկայացնող Պիտեր Մուտումոսի գեղեցիկ գոլի շնորհիվ, սակայն վերջնամասում դաշտի տերերը կարողացան խուսափել պարտությունից: 82-րդ րոպեին «Շիրակից» աչքի ընկավ կոտդիվուարցի կիսապաշտպան Ավո Լեյբ Ժունիորը:

«Ուրարտուն» (20 խաղ) 29 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Շիրակը» (21 խաղ) 13 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Շիրակ» - «Ուրարտու»՝ 1:1

Ավո Լեյբ Ժունիոր, 82 – Պիտեր Մուտումոսի, 25

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում