16:21  ,  7 մայիսի, 2021

Չեմպիոնների լիգա. Մահրեզը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքում 30-ամյա Մահրեզը գերազանցել է Ռուբեն Դիաշին («Մանչեսթեր Սիթի»), Նգոլո Կանտեին («Չելսի») և Կայ Հավերցին («Չելսի»):

Ալժիրցի կիսապաշտպանի դուբլի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» 2:0 հաշվով տնային հաղթանակ էր տարել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն:

Չեմպիոնների լիգայի մյուս կիսաեզրափակիչում Լոնդոնի «Չելսին» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Ռեալին» (1:1, 1:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով